Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

10 մթերք՝ առողջ ատամներ ունենալու համար. tert.am

10 մթերք՝ առողջ ատամներ ունենալու համար. tert.am

Ատամի խոզանակը, թելը և բերանի խոռոչի ողողման համար նախատեսված նյութերը շատ կարևոր են առողջ և սպիտակ ատամներ ունենալու համար: Սակայն ճիշտ սննդակարգը նույնպես կարող է բերանի խոռոչի բազմաթիվ հիվանդություններ կանխել, որոնց թվում են լնդերի հիվանդությունները, ատամի փխրունությունն ու բերանից եկող տհաճ հոտը:

Bigpicture-ը ներկայացնում է առողջ ատամներ և անզուգական ժպիտ ունենալու համար անհրաժեշտ 10 օգտակար մթերք:

  1. Կաթը, որը հարուստ է կալցիումով, ֆոսֆատով և վիտամին D-ով, ամրացնում են ոսկրերը:

  2. Պանիրը ևս կալցիմի և ֆոսֆատի շնորհիվ ամրացնում է ատամները:

  3. Խնձորը նպաստում է թքարտադրությանը, ինչն էլ կանխում է ատամի էմալի ճաքերը:

  4. Նարինջը վիտամին C, D ու կալցիում է պարունակում, իսկ նրա հյութը մաքրում է բերանի խոռոչը:

  5. Յոգուրտ՝ սպիտակուցի և կալցիումի աղբյուր:

  6. Ընկուզեղեն. նրանցից յուրաքանչյուրը տարբեր օգտակար նյութեր է պարունակում, որոնց շնորհիվ լավանում է ատամների որակը:

  7. Թեյ.  նրա մեջ առկա նյութերը պայքարում են բերանի խոռոչում առկա մանրէների դեմ:

  8. Դառը շոկոլադ. օգնում է լնդերի բորբոքումների ժամանակ:

  9. Ջուր. այն թքի գլխավոր բաղադրիչներից է, որից էլ կախված է բերանի խոռոչի առողջ վիճակը:

  10. Առանց շաքարի մաստակը լավացնում է ատամների որակը և մաքրում դրանք:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. ZZubki.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ